Մոտ երկու շաբաթ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, չնայած հայկական պատվիրակության ընդդիմությանը, Ադրբեջանը կարողացավ հասնել «Բռնությունների ահագնացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցի հաստատմանը:
Մամուլը սկսեց գրել, թե նման անհաջողությունից հետո ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին կարող են փոխել:
«Դա անհեթեթ եմ համարում, որովհետև վերջին հաշվով 4 հոգով 500 հոգու դեմ ոչինչ անել չեն կարող: Առավել ևս յուրաքանչյուր պետություն իր խնդիրներն ունի, և մասնավորապես Եվրոպան ականջալուր էլ չի այդքան ԵԽԽՎ-ին»,- ասել է Գալուստ Սահակյանը: